Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 
  • Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    27.07.2014| 13:54
    Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեյալը. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լևոն Հայրապետյանին և պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լևոնն իմ ընկերն է, և նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաև ծանր հիվանդ է»։
  • Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը

    Չինաստանի բնակչության 1%-ին է պատկանում երկրի ամբողջ հարստության 1/3-ը

    27.07.2014| 13:46
    Չինաստանի ամբողջ հարստության 1/3-ը պատկանում է երկրի բնակչության 1%-ին՝ նշված է Պեկինի համալսարանի զեկույցում: Վերջին տարիներին Չինաստանում, ՀՆԱ-ի արագ ավելացմանը զուգահեռ, կտրուկ աճում է Ջինիի գործակիցը, որը բնութագրում է հասարակության շերտավորումն ըստ եկամուտների: 1995-ին այն կազմել է 0,45, իսկ 2012-ին` 0,73: Ցուցանիշը մոտենում է կրիտիկական նշագծին` 1-ին, որը նշանակում է բացարձակ անհավասարություն:
  • Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում

    Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում

    27.07.2014| 13:38
    Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
  • Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում

    Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում

    27.07.2014| 13:36
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նա Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
  • Քարդիֆը՝ անգլիացիների երջանկության մայրաքաղաք

    Քարդիֆը՝ անգլիացիների երջանկության մայրաքաղաք

    27.07.2014| 13:29
    Լոնդոնը Մեծ Բրիտանիայի ամենադժբախտ քաղաքն է՝ ըստ բրիտանական The New Statesman շաբաթաթերթի, որ հրապարակել է Եվրահանձնաժողովին կից Urban Audit սոցիոլոգիական գործակալության հարցումները՝ պարզելու եվրոպական քաղաքներում կյանքի որակն ու գրավչությունը:
  • Այսօր Պայծառակերպության Տաղավար տոնն է

    Այսօր Պայծառակերպության Տաղավար տոնն է

    27.07.2014| 13:28
    Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
  • Գիրք, որն ուղղված է մինչև քսանչորս տարեկաններին

    Գիրք, որն ուղղված է մինչև քսանչորս տարեկաններին

    27.07.2014| 13:15
    Ժամանակակից արվեստի ինստիտուտը հուլիսի 29-ին, ժամը 19.30-ին, «Ականաթ» սրճարանում հրավիրում է «Սեռահասների և դեռահասների հետ աշխատանքի տեսություն և պրակտիկա. Հոգեթերապիա և հոգեվերլուծություն» գրքի շնորհանդեսին:
  • «Պայմանագրային» զինվորից գումար են պահում

    «Պայմանագրային» զինվորից գումար են պահում

    27.07.2014| 12:50
    Բանակում վերջին զոհերի և սպանությունների համատեքստում, դրանցից առավել կարևոր միջադեպերի հանգամանքների և պատճառների մասին, թերևս, առայժմ երկրորդական է խոսել: Սակայն մյուս կողմից էլ այն, ինչ վերաբերում է զինվորին ու բանակին, երբեք երկրորդական չի լինում:
  • Վարդավառը` «Գառնիում»

    Վարդավառը` «Գառնիում»

    26.07.2014| 12:01
    «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այցելուների մուտքը հուլիսի 26-ի փոխարեն անվճար կլինի հուլիսի 27-ին` նկատի ունենալով, որ այդ օրը նշվում է Պայծառակերպության տոնը` Վարդավառը:
  • «Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով»

    «Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով»

    26.07.2014| 11:49
    Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև: